NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 26-ին Սպիտակի Նորվեգական փողոցի բնակիչները շենքի տարածքում տղամարդու դիակ են հայտնաբերել եւ ահազանգել ոստիկանություն:
Պարզվել է՝ տղամարդը Սպիտակի բնակիչ է եղել, մոտ 60 տարեկան: Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:





























