Սյունիքի մարզի Կապան քաղաքի գործարանային փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին սեպտեմբերի 26-ին, ժամը 17.53-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մուհամադ Բահրամին պատկանող HOWO մակնիշի 46A92510 պետհամարանիշով ավտոմեքենայի արգելակման համակարգը գերտաքացումից ծխացել է: Հրշեջ-֊փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ: