Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 1-ին փողոցի թիվ 55 տան բնակիչների վրա կատաղած շուն է հարձակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակում է գործել թիվ 55 տան բնակիչներ` 29-ամյա Ռաիսա Գրիգորյանի եւ 44-ամյա Ռուզան Գրիգորյանի վրա, ինչից տուժածները հոսպիտալացվել են «Սբ.Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն: