Սեպտեմբերի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Էստոնական փողոցի թիվ 4 շենքի մոտ իրար են բախվել   «ԶԱԶ-ՍԵՆՍ»  եւ  «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 26-ին,  ժամը 03.30-ին,   Տիգրան Մեծի պողոտայում  «Աուդի A 6»  մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2106»   եւ  «ՎԱԶ-2103»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: