Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտ «Կվադրոցիկլ» տեսակի մոտոցիկլետ է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: