Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանին, ՀՕՄ –ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանին, կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանին, Ալեսյա Բեջանյանին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող խնդիրները: Նախարարը ՀՕՄ-ուհիներին հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող բոլոր խնդիրները` ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, եւ որ ՀՀ սփյուռքի նախարարությունը տիրապետում է Սիրիայից ժամանած հայրենակիցներին վերաբերող ողջ տեղեկատվությանը եւ շարունակում է հանդես գալ նրանց կեցությունը Հայաստանում հնարավորինս դյուրացնող նախաձեռնություններով:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համատեղ ծրագրերի իրականացման պայմանավորվածություն:





























