«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՕԵԿ-ից, կուսակցության քաղխորհուրդը ամփոփել է 2012թ. սեպտեմբերի 9-ին եւ 23-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները:
Մասնավորապես, վերջին ՏԻՄ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ համայնքի ղեկավարներ են ընտրվել եւ վերընտրվել Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում:
Քաղխորհուրդը քննարկեց եւ հաստատեց ՕԵԿ մարզային եւ տարածքային կառույցների, ինչպես նաեւ Երիտասարդական եւ Կանանց Միությունների առաջիկա գործունեությանն առչվող կազմակերպչական հարցեր:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվ այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:




























