Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 2 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ 90-ամյա Անաիդա Մելքումյանն ընկել, վնասել է ոտքը եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 28-ին, ժամը 14.46-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները: Փրկարարները բացել են դուռը եւ հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ա.Մելքումյանին, ում հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին:



























