Այսօր՝սեպտեմբերի 28-ին, ժամը 20:46-ին Լոռիի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 23 հասցեի 164 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ներսում հայտնաբերել վատառողջ, անօգնական վիճակում գտնվող, 1927թ-ին ծնված Լուսիկ Բլբուլյանին, ով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: