Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 5 շենքի մոտ բախվել է ծառի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























