Սեպտեմբերի 29-ին Լիճք գյուղում նշանադրության ժամանակ մահացել է փեսան: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մեղրիի բնակիչ` Վոլոդյա անունով 26-ամյա մի երիտասարդ մահացել է նշանադրության արարողության ժամանակ, մատանին դնելուց անմիջապես հետո` պարելու ժամանակ:

Դեպքը տեղի է ունեցել Լիճք գյուղում, որը 18-ամյա հարսի բնակավայրն է: Պարելու ժամանակ երիտասարդը ասել է, թե լավ չի զգում, սփրթնել է եւ ընկել է: Նախնական տվյալներով` նա մահացել է սրտամկանի սուր կաթվածից: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ տղան սահմանապահ զորքերի զինծառայող էր: Նա ուներ մեկ քույր, իսկ ապագա կինը` երեք քույր: Խնամիանալ պատրատստվող երկու ընտանիքներն էլ միջին կարողությունների տեր, ինչպես համագյուղացիներն են ասում, նորմալ մարդիկ էին: Ասում են` երիտասարդը առողջական խնդիրներ չի ունեցել:  Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա հուղարկավորությունը: