Հայիթի կղզում հունվարի 16-ի երեկոյան 4,6 ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 60 կմ դեպի հարավ։ Զոհերի մասին նոր տվյալներ չկան։

Նշենք, որ հունվարի 12-ին Հայիթիում գրանցվել էին 7,0 եւ 5,9 բալ ուժգնությամբ ստորգետնյա մի շարք ցնցումներ, որի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է 140 հազար մարդ։

3մլն մարդ դեռեւս մնում է առանց ջրի, ուտելիքի եւ էլեկտրաէներգիայի։

Պորտ-օ-Պրենսի շենքերի մեկ երրորդը փլվել է, այդ թվում նաեւ նախագահի նստավայրը, հիվանդանոցը, ՄԱԿ-խաղարարար ուժերի գլխավոր կենտրոնակայանը, բանտերը եւ այլ շենքեր։ ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է անում Հայիթիին օգնելու համար հավաքել 562 միլիոն դոլար։