Այսօր` հունվարի 16-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 4,3 բալ: Մասնակիորեն ավերվել են մի քանի բնակելի շինություններ: Զոհեր ու վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մոհսեն Էյդին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է խոշոր վարչական կենտրոն համարվող Արդեբիլից 115 կմ հեռավորության վրա` Խալխալ քաղաքի մոտ, որի բնակչությունը կազմում է 95 հազար մարդ:

Երկու ստորերկրյա ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակչության շրջանում: Աղետի գոտի է ուղարկվել Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման շտաբի փորձագետների խումբը` գնահատելու համար տարերային աղետի հասցրած վնասի չափը: