NEWS.am-ն ընթերցողին է ներկայացնում Թուրքիայի կառավարության մանդատը, որով Թուրքիայի Մեջլիսը թույլատրել է Թուրքիայի կառավարությանը արտասահմանում, այդ թվում՝ նաեւ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել։

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմումը Մեջլիսին.

«Նկատվում է Սիրիայում շարունակվող ճգնաժամի բացասական ազդեցությունը, ինչպես տարածաշրջանայան կայունության եւ անվտանգության, այնպես ել ներազգային անվտանգության հանդեպ, որը հետզհետե աճում է։ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի կողմից շարունակվող գործողությունների շրջանակում, սկսված 2012թ. դեկտեմբերի 20-ից, իրականացվել են նախահարձակ գործողություններ մեր (Թուրքիայի, խմբ.) հողերի դեմ, որոնք շարունակվել են հակառակ մեր բազմակի նախազգուշացումներին եւ դիվանագիտական նախաձեռնություններին։

Սույն իրավիճակը հասել է մեր ազգային անվտանգության հանդեպ լուրջ սպառնալիքի եւ ռիսկեր պարունակող մի հանգրվանի, հետեւաբար, կարիք կա հավելյալ ռիսկի եւ սպառնալիքների դեմ ժամանակին եւ արագորեն շարժվելու եւ պետք եղած միջոցառումները նախաձեռնելու իմաստով։

Այս շրջանակում, սահման, բովանդակություն, քանակ եւ ժամանակը կառավարության կողմից գնահատվելու եւ ճշտվելու պայմանով, թուրք զինված ուժերին արտասահման ուղարկելու եւ գործուղելու, դրա հետ կապված պիտանի կարգադրությունները կառավարության կողմից սահմանված հիմքերով իրականացնելու նպատակով, թույլտվություն տալ մեկ տարի ժամկետով՝ Սահմանադրության 92 հոդվածի համաձայն։

Ներկայացնում եմ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի խորհրդարանը փակ նիստում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը անդրսահմանային բանակային գործողությունների, այդ թվում նաեւ` Սիրիայի նկատմամբ, անցկացման մեկ տարվա մանդատ է տրամադրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Այն տրամադրելու հայցով օրենսդիր մարմին էր դիմել երկրի կառավարությունը` հոկտեմբերի 3-ին Սիրիայի սահմանին տեղի ունեցած միջադեպով պայմանավորված: