Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ Դիարբեքիրի Դիջլե համալսարանում ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ գրանցված դեպքը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների գլխավոր էջերում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիջլե (Տիգրիս-խմբ) համալսարանում ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ մի շարք ուսանողներ առհամարել են Թուրքիայի հիմնը եւ ոտքի չեն կանգնել, երբ այն հնչել է։
Իսկ երբ ուսանողներին շնորհավորելու խոսքով են հանդես եկել Դիարբեքիրի նահանգապետը եւ այլ պաշտոնյաներ, ուսանողները ցուցադրաբար լքել են դահլիճը։




























