Ճապոնիայի Արդարադատության նախարար Կեյսո Տանական հրաժարականի դիմում է ներկայացրել Ճապոնիայի վարչապետ Էսիհիկո Նոդեին: Վարչապետը ընդունել է հրաժարականը, ինչի մասին հաղորդել է հոկտեմբերի 23-ի նիստի ժամանակ:
Նախարարը որոշել է հրաժարական տալ իր նշանակումից 3 օր անց` մի շարք սկանդալների պատճառով: Առաջին սկանդալը ծագել է պաշտոնի անցնելուց 3 օր անց եւ կապ է ունեցել օտարերկյա քաղաքացու կողմից կատարված նվիրատվության հետ, ինչը արգելված է ճապոնական օրենսդրությամբ, հաղորդում է «Դնի.ru»-ն:
Հաջոդ սկանդալը ծագել է այն բանից հետո, որբ նախարարը խոստովանել է մաֆիայի հետ կապերի մասին: Ինչպես հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները, 30 տարի առաջ Տանական ներկա է եղել մի երեկույթի, որը կազմակերպել էր մաֆիա-յակուձայի ղեկավարներից մեկը, ինչպես նաեւ զբաղվել է հանցավոր Յոկոգամե խմբավորման անդամներից մեկի համար հարսնացուի որոնմամբ:
Հաջորդ օրը նախարարը հիվանդանոց է տեղափոխվել` վատ ինքնազգացողություն պատճառաբանմամբ: Հիվանդությունն էլ դարձել է հրաժարականի պաշտոնական պատճառը:



























