Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր աշխատանքային այցն ավարտել է ՉԺՀ պետական խորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի եւ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոբինի հետ հանդիպումներով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԱԽ մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, զարգացման ուղիներն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ձեռք են բերվել երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ:





























