Այսօր ժամը 15.03-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) մեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը: Դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 33 ՕՏ 544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը: Վարորդ Արմեն Առաքելյանը, մինչ ավտոմեքենայի լիճն ընկնելը, դուրս է թռչել մեքենայից: Ջրասուզակի և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից: Զոհեր և տուժածներ չկան:





























