Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.10-ին, «Մոսկվիչ-ԻԺ 2715»  մակնիշի ավտոմեքենան Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ՝ ճամփեզրի գազատար խողովակին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մոսկվիչ-ԻԺ 2715»-ի ուղեւորը` 1991 թ. ծնված  Վարդան  Ասոյանը, մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: