Հոկտեմբերի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էրեբունու փողոցի թիվ 19 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս եւ «ԿամԱԶ» բեռնատար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























