Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:





























