Հոկտեմբերի 28-29-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքում անցկացվել է իրավապահ մարմինների աշխատակիցների եւ լրագրողների «Վահան եւ գրիչ» միջազգային առաջին փառատոնը, որը կազմակերպել էր ՌԴ ներքին գործերի նախարարությունը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փառատոնին ներկայացված էր իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության գործունեության մասին պատմող 1044 նյութ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը, որը պատմում էր Սոթքի ոսկու հանքերից կատարվող գողությունների ու դրանց դեմ պայքարի մասին, «Օրենքի տարածք» անվանակարգում արժանացել է գավաթի եւ դիպլոմի:
Հաղթողներին մրցանակները հանձնել են Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւը:






































