Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին «ԳԱԶ-2705-222»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընթացել դաշտամիջյան հատված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: