Հոկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Շնող-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























