Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.00-ին, մեղայականով ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, վարելով   «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 64/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից: