55-ամյա Հ.Պ-ն վիճաբանության մեջ է մտել քրոջ հետ եւ կոտրել նրա տան գույքը` հեռուստացույցը, 2 հատ հայելին, մոտքի դռան ապակին, լվացքի մեքենան, տեսամագնիտաֆոնը, եւ հրկիզման եղանակով այրել է դաշնամուրը: Կենտրոն  եւ  Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Հ. Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հարբած վիճակում վիճաբանել է քրոջ՝ Հ. Պ-ի հետ, այնուհետեւ վերջինիս հեռանալուց հետո դիտավորյալ կոտրել է Հ.Պ-ի Երեւան քաղաքի տան գույքը՝ հեռուստացույցը, 2 հատ հայելին, մոտքի դռան ապակին, լվացքի մեքենան, տեսամագնիտաֆոնը, եւ հրկիզման եղանակով այրել է դաշնամուրը, գորգը՝ պատճառելով ընդհանուր 438 հազար  դրամի գույքային վնաս:

Քրեական գործ է հարուցվել 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 31-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: