Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելիս:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ աղջիկը վնասվածքները ստացել է նշված օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում՝ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետեւանքով:

Վարորդի տվյալները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժին: