Նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սեւան Ն.-ն «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Չարբախ-Մասիս ճանապարհի Մասիս քաղաքի հատվածում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Լեւոն Խուրշուդյանին եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Լ. Խուրշուդյանը նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: