Նոյեմբերի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող կիսակառույց շենքից գողացել են 6 կապ ամրալար` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1977 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: