Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 00.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհին բախվել է բետոնե պատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























