Նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 20 շենքի բակից բերման են ենթարկել 39-ամյա Վարդան Ղուկասյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 1-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:





























