Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնախմբում ընդգրկված են ՀՀ գլխավոր հյուպատոսը, թեմի առաջնորդը, համայնքի ղեկավարը, ինչպես նաեւ համայնքի ներկայացուցիչներից ընտրված թեկնածուներ:
Նիստի ընթացքում որոշվել է պատրաստել մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը իրականացվելիք հիմնական միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը, ինչպես նաեւ ընդգծվել ՌԴ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայկական գաղութներում` Կալինինգրադ, Արխանգելսկ, Պետրոզավոդսկ ու Պսկով քաղաքներում, նման հանձնախմբերի հետ համագործակցելու եւ աշխատանքները կոորդինացնելու անհրաժեշտությունը:





























