Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը այսօր կախված է Անկարայի քայլերից։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը չպետք է դառնան նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Սա նաեւ ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետն է, հայտարարել է Շարմազանովը։ Բացի այդ նա նշել է, թե այս տարվա ապրիլի 22-ին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական «խանապարհային քարտեզում» հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնող պատմաբանների համատեղ հաձնաժողով ստեղծելոււ մասին բառ անգամ չկա։ Խոսվում է միայն միջկառավարական հանձնաժողովի մասին։
Չնայած, որ վերջերս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որոշ բարդություններ են ծագել, հիմնականում Ադրբեջանի պատճառով, սակայն հայ-թուրքական կարգավորումը չի սառեցվել, այլ ընդհակառակը։ Պարզապես այժմ դրա հեռանկարները կախված են թուրքական կողմի քայլերից։
Մեկնաբանելով Թուքիայի արտգործնախարար Դավուդօղլուի այն հայտարարությունը, թե հայ-թուքական հարաբերությունների կարգավորման հարցում գնդակը Թուրքիայի դաշտում է, Շարմազանովը, որպես ֆուտբոլից հասկացող մարդ, ասել է, որ եթե հակառակորդ թիմերի ֆուտբոլիստները միաժամանակ են հարվածում գնդակին, այն դուրս է թռչում դաշտից։ «Թուրքական կողմին խորհուրդ կտայի գնդակը ճիշտ փոխանցել», ասել է մամուլի քարտուղարը։ Նա նշել է, Հայաստանի ղեկավարության համոզմամբ ՝ Թուքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջնորդ լինել չի կարող։



























