Հայիթիում հունվարի 24-ին տեղի ունեցած հերթական երկրաշարժի ուժգնությունը 5,5 մագնիտուդ է եղել: Associated Press գործակալության հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 41 կմ դեպի արեւմուտք։
Նոր ավերվածությունների մասին դեռեւս տեղեկություն չկա։
Միեւնույն ժամանակ, «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Հայիթիի կապի նախարարին, հաղորդում է, որ եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվել են հունվարի 12-ի երկաշարժի ավելի քան 150 հազար զոհեր։
Տեղական իշխանությունների խոսքերով, զոհվածների թիվը կարող է հասնել 200 եւ նույնիսկ 300 հազարի։
Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար սարսափելի այդ երկրաշարժը տեղի է ունեցել Հայիթիում՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հաջորդել են եւս երկու ցնցումներ: Եւս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ 6,1 բալ ուժգնությամբ: 5,9 մինչեւ 6,1 ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են եղել նաեւ հունվարի 20-ին եւ 22-ին։ Շաբաթ օրը երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ դադարեցնում են –որոնողա-փրկարարական աշխատանքները։




























