Նոյեմբերի 11-ին, ժամը 17.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1935 թ. ծնված Ամալյա Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նոյեմբերի 8-ին, դիտելով «02» հաղորդաշարը, ճանաչել է Էլմիրա եւ Գայանե Սարգսյաններին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք ս/թ հոկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, իբրեւ հին ծանոթներ լինելու պատրվակով, մտել են իր բնակարան եւ շեղելով իր ուշադրությունը` ննջարանից գողացել  260.000 դրամ, 30 եվրո, 9 դոլար, 2.010 ՌԴ ռուբլի եւ ոսկյա 2 մատանի, ականջօղի հետ միասին: