Նոյեմբերի 11-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 5/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: