Նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ավանի Իսահակյան թաղամասից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ ս/թ փետրվարին 1981 թ. ծնված Գեւորգ Ա.-ին պատկանող Ավանի 14-րդ փողոցի թիվ 79 հասցեում գտնվող ավտոլվացման կետից գողացել է ավտոլվացման սարք` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























