Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, 1969 թ. ծնված Արմեն Մ.-ն տան ցախանոցից ներկայացրել է պոլիէթիլենային 6 պարկ` 11.057 կգ ընդհանուր կշռով դեղնականաչավուն կանեփանման թփերով, պոլիէթիլենային տոպրակ` 730 գ կշռով, իսկ տան հյուրասենյակի հեռուստացույցի տակդիրի դարակից` պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր չորացված դեղնականաչավուն կանեփանման զանգված` 410 գ կշռով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ներկայացրել է նաեւ 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հարթափող հրացան եւ հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել են դատաքիմիական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























