Նոյեմբերի 10-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել 1942 թ. ծնված  Սմբատ Ա.-ն` հայտնելով, որ Աչաջուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատան առաջին հարկի մուտքի դուռը կոտրելու եւ երկրորդ հարկի խոհանոցի դուռը եւ պատուհանները բացելու միջոցով, գողացել են երկու հեռուստացույց, փոշեկուլ, արդուկ, օղու թորման պղնձյա սարքեր, բենզասղոց, էլեկտրասղոց, փայտամշակման երկու հաստոց եւ տարբեր կենցաղային իրեր` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 22.30-ին, պարզել են, որ գողությունը կատարել են Վազգեն Ա.-ն, Արմեն եւ Կարո Բ.-երը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: