Լոռիի մարզի Ջրաշեն գյուղում այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի 25-ամյա բնակիչ Սամվել Ասոյանը, վարելով «Վազ 2106» մակնիշի 66 ՕՏ 137 համարանիշի ավտոմեքենան, Ջրաշեն գյուղի տարածքում վրաերթի է ենթարկել Լոռիի Լեռնավան գյուղի բնակիչ 14-ամյա Վարդգես Մարգարյանին: Վերջինս ոտքի կոտրվածքով եւ կողերի սալջարդով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:Դեպքի վայր նե ժամանել Լոռիի Ճանապարհային ոստիկանները` Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Տեղադրություն




























