Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 12-ին, ժամը 17.44-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,

դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում  «Օպել Վեկտրա» մակնիշի 08 UO 512 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վասակ Մելքումյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով 27-ամյա Մարգարիտա Մելքումյանը տեղում զոհվել է, իսկ 30-ամյա Դիանա Իսրայելյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Մելքումյանի դին եւ Դ. Իսրայելյանին, ով տեղափոխվել է Սիսիան քաղաքի բկ: