Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ անձնագրային եւ վիզաների վարչությունների ծառայողները ԱՎՎ վարչական շենքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 37-ամյա Հերմինե Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 19-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























