Նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացիի փողոցի թիվ 26 շենքի մոտ «BMW-528»  մակնիշի ավտոմեքենան բախվել է իր ուղեմասի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-21011»-ին, այնուհետեւ` ծառի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «BMW-528»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: