Նոյեմբերի 12-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից բերման է ենթարկվել 49-ամյա Եփրեմ Ե.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:





























