Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 13-ին, ժամը 15.24-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 15.50-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում՝ բազկաթոռին նստած, հայտնաբերել քաղաքացու դին:




























