Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 13-ին, ժամը 19.39-֊ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Տ.Եղիազարյանին պատկանող «Ֆոլկսվագեն պասատ» մակնիշի 17 ՍՍ 320 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




























