Ամերիկացի զինծառայողները հունվարի 26-ին Պորտ-օ-Պրենսի փլատակներից մեկի տակից մի տղամարդու են դուրս բերել, ով Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակ երկու շաբաթ է անցկացրել։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 35-ամյա տղամարդն անմիջապես հոսպիտալացվել է։ Հիվանդանոցում նրա մոտ ոտքի կոտրվածք եւ դեմքի վնասվածքներ են հայտնաբերել։
Հիշեցնենք, որ Հայիթիում երկրաշարժը տեղի էր ունեցել հունվարի 12-ին։ Առաջին՝ 7 մագնիտուդ հզորությամբ ցնցումներին հաջորդել էին եւս երկուսը՝ 5.9 եւ 5.5 բալ հզորությամբ։ 5.9 եւ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել էին նաեւ հունվարի 20-ին եւ 22-ին։ Հունվարի 23-ին երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին որոնողա-փրկարարական աշխատանքների դադարեցման մասին։




























