Եվրոպական օլիմպիական կոմիտեի` 2015թ-ին ամառային Եվրոպական մարզական խաղերը Բաքվում անցկացնելու մասին որոշումն Ադրբեջանում էյֆորիա է առաջացրել: Երկրի առաջին դեմքը, օգտվելով առիթից, հերթական ասնգամ խոսել է Ադրբեջանի հաջողությունների ու ձեռքբերումների մասին:
Ով եւ ինչպես է քվերակել այդ որոշման օգտին, պարզ չէ: Սակայն հետաքրքիր միտում է նկատվում: Երկիրը, որը հայերի զանգվածային ջարդեր է կազմակերպել, սկզբում դառնում է ՄԱԿ ԱԽ անդամ, իսկ հետո արժանանում համաեվրոպական խաղեր կազմակերպելու պատվին, եւ այն էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կամ նավթադոլարներն ու խավիարն անում են իրենց գործը, կամ էլ Եվրոպան փորձում է ընծաների օգնությամբ ադրբեջանական ղեկավարությանն ավելի համակերպվող դարձնել: Միայն թե արեւելյան կրկեսի հավականությունները մեծանում են, եւ նա սկսում է ավելի լկտի գործել...





























