Հայաստանի մշակույթի նախարարությունը նախատեսում է 2013թ. եռանդով աշխատել արտասահմանում հայկական մշակույթի ներկայացման ուղղությամբ: NEWS.am-ի թղթակցին գերատեսչության միջազգային վարչությունում հայտնել են, որ նախատեսվում է Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել Բալթիայի երկրներում եւ Հունաստանում, Բելառուսում, մշակութային ծրագրեր Ռումինիայում եւ հնարավոր է` Եգիպտոսում: Բացի դրանից, Հայաստանը կներկայացվի Բանգկոկի միջոցառումներում` 2013թ. գրքի մայրաքաղաքում:
Միաժամանակ նախատեսվում են տարբեր միջոցառումներ Հայաստանում: Այսպես, ըստ նախնական տվյալների, նախատեսված է անցկացնել Քուվեյթի, Իսրայելի, հնարավոր է` Եգիպտոսի մշակույթի օրեր, Իրանի հետ ավանդական Բարեկամության օրեր:





























