«Հանրապետություն» կուսակցությունը սպասում է, որ բոլոր առաջադրումները լինեն նոր կկողմնորոշվեն, թե ում են սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

«Այս պահին չենք շտապում դիրքորոշում հայտնել, այլ սպասում ենք, որ առաջադրումները ավարտվեն»,- ավելացրեց Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ավելի վաղ կուսակցության համագումարում հայտնել էր, թե կուսակցությունը որեւէ մեկին չի առաջադրելու եւ չի սատարելու: